Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը

Автор: u***********@mail.ru, 26 Ноября 2011 в 00:25, курсовая работа

Описание работы

Որոշ ‎ֆ‎իրմաներ, որոնք իրենց մեջ կրում են վերազգային կորպորացիաների տարբեր հատկություններ, գոյություն են ունեցել դեռևս շատ վաղուց: Այսպես, EAST INDIA COMPANY-ն ձևավորվել է 1600 թվականին, իսկ որոշ այլ խոշոր ֆիրմաներ գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ: Սակայն ՎԱԿ-երի հիմնական ձևավորումը կապված է 20-րդ դարի 60-ական թվականների հետմ երբ արևմտյան առաջատար երկրների ֆիրմաները սկսեցին իրականացնել կապիտալի մասսայական կանչ: Գիտատեխնիկական առաջադիմությունը ևս նպաստեց դրանց զարգացմանն ու ձևավորմանը: Հասարակական աշխատանքի բաժանման խորացումը և նոր տեխնոլոգիաների մուտքը հնարավորություններ դտեղծեցին առանձին տեխնոլոգիական գործընթացների տարածման համար:, իսկ տրանսպորտային և կապի նոր միջոցների առաջացումընպաստեցին այդ հնարավորությունների իրականացմանը: Դրանով սկիզբ դրվեց համամոլորակային մասշտաբով արտադրության ապակենտրոնացում կապիտալի կենտորնացման պայմաններում:

Содержание

Ներածություն - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - - - - 3
Միջազգային կորպորացիաները և մոնոպոլիաները որպես
վերազգային կորպորացիաների զարգացման նախատիպ - - - - - - -6
2. Վերազգային կորպորացիաների հասկացությունը և բնորոշ գծերը - 9
3. Վերազգային կորպորացիաների ռազմավարության էվոլյուցիան - 10
4. Վերազգային կորպորացիաների կառուցվածքը - - - - - - - - - - - - - - 14
5. Վերազգային կորպորացիաների առաջացման պատճառները - - - -17
6. Օտարերկրյա ուղղակի ներդրումները որպես վերազգային կորպորացիաների ձևավորման ու զարգացման պատճառ - - - - - - 21
7. Վերազգային կորպորացիաների տնտեսական քաղաքականության ժամանակակից միտումները - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - 26

Եզրակացություններ - - - -- - - - - - - - - -- - - -- - - - -- - - - - - - - - - - - - - - - - 32

Работа содержит 1 файл

verazgajin korporacianeri% cagumn u zargacum@.doc

— 224.00 Кб (Скачать)

         Ֆիրմաները, որոնք մտել են միջազգային տարբեր կոնցեռների մեջ և գտնվում են դժվար կացության մեջ, կարող են արագ կրճատել վնասաբեր գործունեությունը:

         Վերազգային կորպորացիաների առավել հստակ գործունեությունը տեղական ֆիրմաներից բացատրվում է նրանով, որ մշտական ծախսերի ծածկման համար, նրանք ի տարբերություն իրենց ներքին մրցակիցների, կարող են դիմել մայր ձեռնարկությանը, նրա շահույթի հաշվին ծածկելու իրեն ծախսերը:

     Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումներին, ապա այն նոր երևույթ է անցումային տնտեսության գրեթե բոլոր երկրների համար: Այդ առումով դեռևս խորը ուսումնասիրություններ չեն կատարվել բացահայտելու դրա ազդեցությունը: Ընդհանուր առմամբ, այն առնչվում է տնտեսական աճի ապահովմանը:

     Որոշ տեսաբանների մոտ օտարերկրայ ուղղակի ներդրումները օգտագործվում է որպես ազատականացման ցուցանիշ` համադրելով նկատվող տնտեսական հաջողությունների համար:

     Բացասական կարծիքները կարելի է բաժանել երկու ուղղությունների հիման վրա`

      • կամ օտարերկրյա ուղղակի ներդրումները բացասական ազդեցություն են թողնում երկրի տնտեսության վրա, նրան տանելով դեպի □հատակը□, միևնույն ժամանակ բացասաբար ազդելով համաշխարհային շուկայի վրա:
      • բացասական ազդեցությունը պայմանավվորված է ինքնավորթւայն կորստով:

     Վերազգային կորպորացիաների նշանակությունը ներկա գլոբալացման ժամանակահատվածում համակարգված աճում է այս 50 տարիների ընթացքում:

     Ժամանակակից վերազգային կորպորացիաները, ի լրումն գոյություն ունեցող ապրանքների ու ծառայությունների միջազգային փոխանակությանը, ստեղծեցին միջազգային արտադրություն, իր միջազգային ծառայությունների ոլորտի և միջազգային ֆինանսական ոլորտի համապատասխան, նպաստելով հիմնականում լոկալ միջազգային հարաբերություններից գլոբալ հարաբերությունների վերափոխմանը:

     Վերջին տասնամյակում վերազգային կորպորացիաների գործունեությունը մեծ ուշադրության է արժանացվում: Ներկայումս գոյություն չունի համաշխարհային տնտեսության մեջ մի այնպիսի նշանակալի գործընթաց, որը կընթանա առանց վերազգային կորպորացիաների միջամտության:

     Վերազգային կորպորացիաները վերածվել են մի այնպիսի հզոր ուժի, որը ձևավորում է ժամանակակից և ապագա աշխարհի կերպարը: Դրանք ընդունում են ուղղակի և անուղղակի մասնակցություն համաշխարհային քաղաքականության գործընթացում և տարբեր երկրների քաղաքական գործընթացում: 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Информация о работе Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը