Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը

Автор: u***********@mail.ru, 26 Ноября 2011 в 00:25, курсовая работа

Описание работы

Որոշ ‎ֆ‎իրմաներ, որոնք իրենց մեջ կրում են վերազգային կորպորացիաների տարբեր հատկություններ, գոյություն են ունեցել դեռևս շատ վաղուց: Այսպես, EAST INDIA COMPANY-ն ձևավորվել է 1600 թվականին, իսկ որոշ այլ խոշոր ֆիրմաներ գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ: Սակայն ՎԱԿ-երի հիմնական ձևավորումը կապված է 20-րդ դարի 60-ական թվականների հետմ երբ արևմտյան առաջատար երկրների ֆիրմաները սկսեցին իրականացնել կապիտալի մասսայական կանչ: Գիտատեխնիկական առաջադիմությունը ևս նպաստեց դրանց զարգացմանն ու ձևավորմանը: Հասարակական աշխատանքի բաժանման խորացումը և նոր տեխնոլոգիաների մուտքը հնարավորություններ դտեղծեցին առանձին տեխնոլոգիական գործընթացների տարածման համար:, իսկ տրանսպորտային և կապի նոր միջոցների առաջացումընպաստեցին այդ հնարավորությունների իրականացմանը: Դրանով սկիզբ դրվեց համամոլորակային մասշտաբով արտադրության ապակենտրոնացում կապիտալի կենտորնացման պայմաններում:

Содержание

Ներածություն - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - - - - 3
Միջազգային կորպորացիաները և մոնոպոլիաները որպես
վերազգային կորպորացիաների զարգացման նախատիպ - - - - - - -6
2. Վերազգային կորպորացիաների հասկացությունը և բնորոշ գծերը - 9
3. Վերազգային կորպորացիաների ռազմավարության էվոլյուցիան - 10
4. Վերազգային կորպորացիաների կառուցվածքը - - - - - - - - - - - - - - 14
5. Վերազգային կորպորացիաների առաջացման պատճառները - - - -17
6. Օտարերկրյա ուղղակի ներդրումները որպես վերազգային կորպորացիաների ձևավորման ու զարգացման պատճառ - - - - - - 21
7. Վերազգային կորպորացիաների տնտեսական քաղաքականության ժամանակակից միտումները - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - 26

Եզրակացություններ - - - -- - - - - - - - - -- - - -- - - - -- - - - - - - - - - - - - - - - - 32

Работа содержит 1 файл

verazgajin korporacianeri% cagumn u zargacum@.doc

— 224.00 Кб (Скачать)
 
 
 
 
 
 
 
 

ԹԵՄԱ: Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Բովանդակություն 

Ներածություն - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - - - - 3 

  1. Միջազգային կորպորացիաները և մոնոպոլիաները որպես

         վերազգային կորպորացիաների զարգացման նախատիպ - - - - - - -6  

    2. Վերազգային կորպորացիաների հասկացությունը և բնորոշ գծերը - 9 

    3. Վերազգային կորպորացիաների ռազմավարության էվոլյուցիան  - 10 

   4. Վերազգային կորպորացիաների կառուցվածքը - - - - - - - - - - - - - - 14

   5. Վերազգային կորպորացիաների առաջացման պատճառները - - - -17

    6. Օտարերկրյա ուղղակի ներդրումները որպես վերազգային կորպորացիաների ձևավորման ու զարգացման պատճառ - - - - - - 21 

    7. Վերազգային կորպորացիաների տնտեսական քաղաքականության ժամանակակից միտումները - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - 26 
     

Եզրակացություններ - - - -- - - - - - - - - -- - - -- - - - -- - - - - - - - - - - - - - - - - 32 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

     Ներածություն

     Որոշ ֆիրմաներ, որոնք իրենց մեջ կրում են վերազգային կորպորացիաների տարբեր հատկություններ, գոյություն են ունեցել դեռևս շատ վաղուց: Այսպես, EAST INDIA COMPANY-ն ձևավորվել է 1600 թվականին, իսկ որոշ այլ խոշոր ֆիրմաներ գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ: Սակայն ՎԱԿ-երի հիմնական ձևավորումը կապված է 20-րդ դարի 60-ական թվականների հետմ երբ արևմտյան առաջատար երկրների ֆիրմաները սկսեցին իրականացնել կապիտալի մասսայական կանչ: Գիտատեխնիկական առաջադիմությունը ևս նպաստեց դրանց զարգացմանն ու ձևավորմանը: Հասարակական աշխատանքի բաժանման խորացումը և նոր տեխնոլոգիաների մուտքը  հնարավորություններ դտեղծեցին առանձին տեխնոլոգիական գործընթացների տարածման համար:, իսկ տրանսպորտային և կապի նոր միջոցների առաջացումընպաստեցին այդ հնարավորությունների իրականացմանը: Դրանով սկիզբ դրվեց համամոլորակային մասշտաբով արտադրության ապակենտրոնացում կապիտալի կենտորնացման պայմաններում:

     Դեռ 1960-ական թվականներին վերազգային կապիտալի առաջացման պատճառով, մոնոպոլիայի կարևոր ձև դարձավ ոչ թե պետական մոնոպոլիան, այլ ժամանակակից վերազգային կորպորացիան, որն ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է կապիտալիստական արտադրության համահասարակական ամենաբարձր ձևը: Վերջինս դուրս եկավ առանձին ազգային տնտեսություններից, կրելով ինտերնացիոնալ բնույթ, և սկսելով օգտագործել ոչ թե պետական կապիտալը այլ` մասնավորը: Այսինքն, վերազգային կորպորացիների հիմքում դրված է միջազգային մասնավոր կապիտալը: Բայց վերազգային մոնոպոլիստական կապիտալը, դուրս գալով պետական մոնոպոլիստական կորպորացիայի համակարգից, ամբողջությամբ չի վերացնում այն, այլ փոփոխում է, այսինքն հարմարեցնում է իր պահանջներին:

     Պահպանելով նախկին պետական մոնոպոլիստական կորպորացիայի առանձնահատկությունները, ներկայումս դրանք փոխանցվել են վերազգային կորպորացիաներին:

     90ականների վերջին աշխարհում գործում էին 60 հազար միջազգային կազմակերպություններ: Նրանց վերահսկողությունը դուրս էր գալիս իր երկրի սահմաններից դուրս մինչև 250 հազար դուստր ձեռնարկություններ: Այդ ընտանիքը Վերջին 20տարիներին աճել է ավելի քան 8,5 անգամ: Այսպեղ ս1970թվականին գրանցված է եղել ընդամենր 7 հազար նման ֆիրմաներ: Դրանով հանդերջ համաշխարհային նշանակությունը ունի միայն հա,մեմատաբար ոչ մեծ թիվ միջազգային ընեկրությունների հետ համմեմատ:

     Վերազգային կորպորացիաներն իրենց գործունեության սկզբնական փուլում մի շարք բանավեճերի առիթ հանդիսացան: Ոմանց մոտ նրանց գործունեությունը դիտարկվում էր որպես ավերիչ, որը պայմանավորված է ինդուստրալիզացման բացասական հետևանքներով: Այլ տեսաբաններն նրանց վերագրեցին համաշխարհային գործընթացի հիմնական գործիքի դերը:

     Բոլոր դեպքերում 70-ական թվականներն ընթացան ՎԱԿ-երի բացասական գնահատումներով, որպես տնտեսական, քաղաքական և սոցիալական հակասությունների սրացման գորրծոն:

     80-ական թվականներին արդեն նկատվեցին էական վեափոխումներ վերազգային կորպորացիաների դերի գնահատման ընթացքում համաշխարհային տնտեսության զարգացման գործում ունեցած իրենց դերով: Առաջին պլան են մղվում նրնանց հսկայան ներուժը և դերը գիտատեխնիակական գորխծընթացի զարգացման գործում:

      Զարգացող երկրների համար ՕՈՒՆ-ը ոչ միայն ապահովում է ռեսուրսների մուտքը, որոնք կոչված են համալրելու ներքին ռեսուրսները և հնարավորություն են տալսի ընդլայնելու արտադրական հնարավորույթունները, այլ նաև ընդլայնում են շուկաները: Ներքին ներդրումները, կապերի ու մրցակցության միջոցով, ստեղծելով մրցունակ միջավայր, ուղղակիորեն կարող են պայմաններ ապահովել արտադրանքի աճող ծավալների սպառման համար:   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  1. Միջազգային կորպորացիաները և մոնոպոլիաները որպես

    վերազգային կորպորացիաների զարգացման նախատիպ 

     Համահասարակական կապիտալիստական արտադրության և նրա ինտերնացիոնալացման գործընթացների միությունը, ինչպես նաև պետական մոնոպոլիստական կորպորացիաների համակարգի վերակառուցումը` վերազգային կորպորացիաների ձևավորման ուղղությամբ, բերում են նոր, վերազգային պետության-մոնոպոլիստական կապիտալացման բոլոր տարածաշրջաններում, տնտեսության բոլոր ճյուղերում, որում պահպանվում են աճի զարգացման էքստենսիվ ռեզերվները: Ռեզերվներն իրենք կապված են ժամանակակից կապիտալի զարգացման  գլխավոր հեռանկարների հետ:

      Միջազգային մոնոպոլիաներն առաջացել են դեռևս 20-րդ դարում կարտելների տեսքով, որոնք միմյանց միջև բաժանում էին այդ կարտելների մեջ մտնող երկրների իրացման շուկաները: Միջազգային շրջանառությունում սկսեցին ներգրավվել արդեն կապիտալի դրամական և ապրանքային ձևերը, պահպանելով արտադրության ազգային բնորոշ գծերը:

      Առաջին համաշխարհային պատերազմից առաջ գոյություն ունեին մի քանի տասնյակ միջազգային կարտելներ, որոնք հաճախ լուծարվում էին, հետո նորից ձևավորվում: Ժամանակակից պայմաններում, արտադրության բարձր կոնցենտրացիայի և կապիտալի մեծ չափերի մուտքը, էապես փոխեց այդ միջազգային մոնոպոլիաների բնույթը: Առաջնակարգ տեղ սկսեցին գրավել վերազգային կորպորացիաները: Դրանց հիմքը կազմում է առաջատար կապիտալիստական տերությունների ազգային կապիտալը, որով նրանք իրականացնում էին արտադրության լայն ներդրում վերազգային կորպորացիաների բոլոր անդամների ազգային տնտեսության համալիրներում:

      20-րդ դարի վերջին քառորդում, միջազգային կորպորացիաները հանդիսանում են համաշխարհային տնտեսության և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման կարևոր էլեմենտը:

     Դրանց բուռն զարգացումը վերջին տասնամյակում արտահայտում է միջազգային մրցակցության սրությունը, ինչպես նաև աշխատանքի միջազգային բաժանման խորացումը: Միջազգային կորպորացիաները իրենցից ներկայացնում են միջազգային տնտեսական կապերի սեկտորում որպես ոչ անմիջակամ մասնակիցներ, այլ որպես միջազգային տնտեսության լոկոմոտիվներ: Միջազգային կորպորացիաները մի կողմից հանդիսանում են միջազգային տնտեսական հարաբերությունների արագ զարգացման ապրանք,  իսկ մյուս կողմից իրենցից են ներկայացնում հզոր մեխանիզմ, որը ներգործում է հենց այդ հարաբերությունների վրա: Ակտիվորեն ներազդելով միջազգային տնտեսական հարաբերությունների վրա, վերազգային կորպորացիաները ձևավորում են նոր հարաբերություններ:

      Ապրանքների շարժի, ծառայությունների և արտադրության գործոնների համաշխարհային տարածությն մեջ տնտեսական գործունեության կազմակերպման  սկզբունքների տարածումը, միջազգային սահմանափակումների թուլացման պատճառով,   արդյունաբերական ֆիրմաների զարգացման առավել կարևոր գործոնը կազմում են արտաքին տնտեսական գործառույթները` ապրանքների ներմուծումն ու արտահանումը օտարերկյա ներդրումները և ֆինանսավորումը, օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության տարբեր ձևերը: Ընդ որում, համաշխարհային շուկայական տնտեսության զարգացման գործում արտաքին տնտեսական գործոնների դերի մեծացումը առավել ակնհայտ է դառնում համաշխարհային առևտրի և կապիտալի արտահանման ուղղակի ներդրումների տեսքով:

      Ներկայումս համաշխարհային տնտեսության գլխավոր գործոնը հանդիսանում է միջազգային արտադրական տնտեսական միավորների անմիջական արտադրությունը, որը հիմնված է ձեռնարկչական կապիտալի մրջազգային շարժի վրա: Կապիտալին բնորոշ է միջազգային շրջանառության բարձր աստիճանը, որի շարժն ընթանում է տարբեր երկրների վարկատուների և փոխառուների միջև միջազգային ֆինանսական հոսքերի տեղափոխության ընթացքում, կամ էլ` սեփականատերերի և իրենց այն ֆիրմաների միջև, որը գտնվում է արտասահմանում:

     Կապիտալի միջազգային շարժի էֆֆեկտը սկզբունքորեն չի տարբերվում արտաքին առևտրի հետևանքներից կամ աշխատուժի միգրացիայից: Կապիտալի միջազգային հոսքերը ձգտում են այնտեղ, որտեղ ներդրումային նախագծերի իրացումը կապված է բարձր արդյունավետության հետ:

      Սակայն միջազգային տնտեսական միավորումների վերաբերյալ հետազոտություններում չկա կատարված մի վերջնական ու ամբողջական եզրակացություն: Օտարերկրյա գրականությունում, կապված միջազգային տնտեսագիտության հետ ընդունված է օգտագործել □Բազմազգ կորպորացիաներ□ <Multinational corporation-MNC> կամ □Բազմազգ ֆիրմաներ□ <Multinational firm-MNC>, որոնք հանդես են գալիս որպես հոմանիշներ: Սակայն առավել տարածված է □Վերազգային կորպորացիաներ□ <transnational coporation> հասկացությունը, որը կդիտարկենք ստորև:

  1. Վերազգային կորպորացիաների հասկացությունը

              և բնորոշ գծերը 

     Վերազգային կորպորացիաների բնորոշման տակ հասկացվում է ձեռնարկություն` ‎‎ֆինանսական արդյունաբերական միավորում, որին է պատկանում կամ որը վերահսկում է ծառայության կամ արդյունաբերական համալիրը, գտնվող այն երկրի սահմաններից դուրս, որտեղ և հիմնվում են այդ կազմակերպությունները և տարբեր երկրներում ունեն ընդհանուր ցանց և ստորաբաժանումներ, ու առաջատար տեղ են գրավում այս կամ այն ապրանքի իրացման գործընթացում:

      Օտարերկրյա ուղղակի ներդրումների արագ աճը, ‎‎ֆիրմայի, ճյուղի ոլորտների  սահմաններից դուրս աշխատանքի տեխնոլոգիական բաժանման ելքը,   ուղեկցվում է հսկայական միջազգային գիտատեխնոլոգիական հսկայական համալիրների, և տարբեր երկրներում դրանց մասնաճյուղերի ձևավորմամբ: Միջազգային կորպորացիաները համաշխարհային շուկան վեր են ածում միջազգային արտադրության, և ապահովում են բոլոր ուղղություններով գիտատեխնիկական առջաընթացի աճը, տեխնիկական մակարդակը, արտադրանքի որակը, արտադրության արդյունավետությունը, մենեջմենտի կատարելագործումը և այլն: Վերազգային կորպորացիաների տակ հասկացվում են միջազգային ‎‎ֆիրմաներ, որոնք ունեն իրենց տնտեսական ստորաբաժանումները երկու կամ ավելի երկրներում և այդ ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող մեկ կամ մի քանի կենտրոններ, որոնք գործում են համընդհանուր վստահության վրա, ելնելով ընդհանուր ռազմավարությունից և համաձայնեցված քաղաքականությունից, ռեսուրսների տեխնելոգիաների բաշխման և հիմնական նպատակի` շահույթի ձեռք բերման համընդհանուր պատասխանատվությունից:

     Վերազգային կորպորացիաները պատկանում են կամ նրանց գործունեությունը վերահսկվում է արտադրական կամ ծառայությունների մատուցման համալիրների կողմից, որոնք գտնվում են այն երկրի սահմաններից դուրս,  որտեղ հիմնվել են այդ կորպորացիաները: Դրանք առանձին երկրներում ունեն մասնաճյուղերի ընդհանուր ցանց և առաջնակարգ տեղ են գրավում արտադրությունում ու այս կամ այն ապրանքի իրացման ոլորտում:

      Առանձնացվում են վերազգային կորպորացիաների հետևյալ բնորոշ գծերը`

        1. ‎‎ֆիրման իրացնում է իր թողարկվող ապրանքը ավելի քան մեկ երկրում
        2. նրա ձեռնարկությունները և մասնաճյուղերը տարածված են ավելի քան երկու երկրներում
        3. սեփականատեր են համարվում տարբեր երկրների ռեզիդենտները:

     Յուրաքանչյուր իրական գործառնություններ իրականացվնող ‎‎ֆիրմա, բավական է առնչվի նշված գործոններից թեկուզ որևէ մեկի հետ, որպեսզի դասվի վերազգային կորպորացիաների շարքին: Իսկ օրինակ շատ խոշոր կազմակերպություններ կարող են ունենալ նշված  բոլոր երեք հատկանիշները:

      

     3. Վերազգային կորպորացիաների ռազմավարության էվոլյուցիան  

     Խոշոր արդյունաբերական ֆիրմաների վերազգայնացման գործընթացի նախնական փուլում նախ և առաջ ներդրումներ կատարվեցին օտարերկրյա պետությունների հումքի ոլորտներում, ինչպես նաև դրանում ստեղծելով  սեփական բաշխման և իրացման ստորաբաժանումներ: Վերջինս կապված էր այն հանգամանքով, որ օտարերկրյա սեփական բաշխման ու իրացման ստորաբաժանումների ձևավորումը պահանջում էր ավելի քիչ ներդրումներ, քան անհրաժեշտ է երկրի սահմաններից դուրս արտադրական ձեռնարկության ձևավորման համար: Սակայն բացասական հետևանքն այն է, որ նոր արտադրական հզորությունները չեն կարողանաում արդյունավետ ապահովել տեխնիկական վերազինվածության այն մակարդակը այնպես, ինչպես տեղական արտադրական ֆիրմաներում: Նման ազդեցությունն ակնհայտ է հատկապես այն դեպքում, երբ այդ ֆիրմաները թողարկում են նույնանման կամ քիչ դիֆֆերենցված ապրանքներ (օրինակ այդ գործոնը հետ էր պահում ներդրումները մետալուրգիական ֆիրմաներում այն ժամանակ, երբ սննդի կամ այլ արդյունաբերական ոլորտներում  արտադրվող ապրանքները  առավել հաճույքով էին ընդունում ներդրումներ):

       Վերազգային կորպորացիաների ռազմավարության էվոլյուցիայի երկրորդ փուլը կապված է վերազգային կորպորացիաների օտարերկրյա արտադրական ստորաբաժանումների դերի ուժեղացման հետ և օտարերկրյա արտադրական կամ իրացման օպերացիաների ինտեգրման հետ: Դրանով հանդերձ, օտարերկրյա արտադրական ստորաբաժանումները մասնագիտացվեցին հիմնականում ապրանքների արտադրության մեջ, որը նախորդ արտադրական փուլերում իրականացվում էի միայն մայր գործարանի կողմից: Պահանջարկի դեվերսիֆիկացիայի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում ինտեգրացիոն գործընթացների հետ կապված, վերազգային կորպորացիաների արտադրական ստորաբաժանումներն ավելի են վերակողմնորոշվում ապրանքների արտադրության վրա, որը տարբերվում է մայր գործարանի արտադրանքից, իսկ իրացման ստորաբաժանումները` տարածքային շուկաներում ձևավորվող ծառայությունների վրա:

Информация о работе Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը