Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը

Автор: u***********@mail.ru, 26 Ноября 2011 в 00:25, курсовая работа

Описание работы

Որոշ ‎ֆ‎իրմաներ, որոնք իրենց մեջ կրում են վերազգային կորպորացիաների տարբեր հատկություններ, գոյություն են ունեցել դեռևս շատ վաղուց: Այսպես, EAST INDIA COMPANY-ն ձևավորվել է 1600 թվականին, իսկ որոշ այլ խոշոր ֆիրմաներ գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ: Սակայն ՎԱԿ-երի հիմնական ձևավորումը կապված է 20-րդ դարի 60-ական թվականների հետմ երբ արևմտյան առաջատար երկրների ֆիրմաները սկսեցին իրականացնել կապիտալի մասսայական կանչ: Գիտատեխնիկական առաջադիմությունը ևս նպաստեց դրանց զարգացմանն ու ձևավորմանը: Հասարակական աշխատանքի բաժանման խորացումը և նոր տեխնոլոգիաների մուտքը հնարավորություններ դտեղծեցին առանձին տեխնոլոգիական գործընթացների տարածման համար:, իսկ տրանսպորտային և կապի նոր միջոցների առաջացումընպաստեցին այդ հնարավորությունների իրականացմանը: Դրանով սկիզբ դրվեց համամոլորակային մասշտաբով արտադրության ապակենտրոնացում կապիտալի կենտորնացման պայմաններում:

Содержание

Ներածություն - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - - - - 3
Միջազգային կորպորացիաները և մոնոպոլիաները որպես
վերազգային կորպորացիաների զարգացման նախատիպ - - - - - - -6
2. Վերազգային կորպորացիաների հասկացությունը և բնորոշ գծերը - 9
3. Վերազգային կորպորացիաների ռազմավարության էվոլյուցիան - 10
4. Վերազգային կորպորացիաների կառուցվածքը - - - - - - - - - - - - - - 14
5. Վերազգային կորպորացիաների առաջացման պատճառները - - - -17
6. Օտարերկրյա ուղղակի ներդրումները որպես վերազգային կորպորացիաների ձևավորման ու զարգացման պատճառ - - - - - - 21
7. Վերազգային կորպորացիաների տնտեսական քաղաքականության ժամանակակից միտումները - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - 26

Եզրակացություններ - - - -- - - - - - - - - -- - - -- - - - -- - - - - - - - - - - - - - - - - 32

Работа содержит 1 файл

verazgajin korporacianeri% cagumn u zargacum@.doc

— 224.00 Кб (Скачать)

     Ժամանակակից փուլում վերազգային կորպորացիաների ռազմավարությունը բնութագրվում  է այն ձգտումներով, որն ուղղված է ներֆիրմային տարածքային կապերի ձևավորմանը, իսկ ոչ հաճախ նաև գլոբալ մակարդակով, որի սահմաններում և ինտեգրվում են գիտական հետազոտությունները, նյութական ապահովումը, արտադրությունը, բաշխումը և իրացումը: Մասնավորապես միտում է նկատվում վերազգային կորպորացիաների ինովացիոն ակտիվության մեջ, որը նախկինում հիմնավորվում էր ընդունող երկրի մայր ընկերություններում: Այն ընթանում է այլ երկրներում գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնների, ինչպես նաև տեղական ֆիրմաների  բարձր ինովացիոն պոտենցիալի կիրառման միջոցով:

     Ըստ միջազգային վիճակագրության տվյալների, ինովացիոն գործընթացների տեսկարար կշիռը, որն  իրականացվում է վերազգային կորպորացիաների օտարերկրյա մասնաճյուղերի կողմից, մշտապես աճում է: Արդյունքում, վերազգային կորպորացիաները, որոնց զարգացումը խթանում է ռեգիոնալ տնտեսական ինտեգրման գործընթացը, դառնում են նրանց հետագա խորացման հիմնական պատճառներից մեկը:

     Վերազգային կորպորացիաները  համաշխարհային տնտեսությունը վեր են ածում միջազգային արտադրության, որն ապահովում է գիտատեխնիկական առաջադիմության զարգացումը բոլոր ուղղություններով` արտադրանքի որակի և տեխնիակական մակարդակի, արտադրության արդյունավետության բարձրացման, մենեջմենտի ձևերի կատարելագործման, ֆիրմաների կառավարման գործընթացի վերաբերյալ:

     Դրանք գործում են տասնյակ երկրներում գտնվող իրենց մասնաճյուղերի և ֆիլիալների միջոցով մեկ միասնական գիտաարտադրական և ֆինանսական ռազմավարությամբ, որը ձևավորվում է նրանց □ուղեղային տրեստներում□: Վերջիններս տիրապետում են գերհսկայական գիտաարտադրական և շուկայական ներուժի, ապահովելով զարգացման բարձր դինամիկա:

     Ներկայումս, վերազգային կորպորացիաների ռազմավարության հիմնական և կարևոր բնութագրիչ գիծը` գործառնությունների գլոբալացումն է: Բացի այդ հսկայական նշանակություն ունի նաև համաշխարհային շուկան, քանի որ վերազգային կորպորացիաները գործում են միջազգային մասշտաբներով: Նրանց ներուժը ամբողջապես համեմատական է համաշխարհային կապիտալիստական տնտեսությանն ամբողջությամբ: Այդ ամենը բացատրվում է նրանով, որ վերազգային կորպորացիաները ձևավորվում են ըստ էության պետության սկզբունքներով.  արտադրությունն ու բաշխումը կենտրոնացված է նրանց ձեռքերում:

     Սակայն վերազգային կորպորացիաների էական տարբերությունը հանդիսանում է ոչ պետական, վերազգային գործունեությւունը, որը որակապես ներազդում է բոլոր երկրներում ընթացող բոլոր գործընթացների վրա: Ամենից առաջ խոսքը քաղաքական  և տնտեսական գործընթացի մասին է, որը ծնում  և կառավարում է վերպետական, վերազգային կապերն ու հարաբերությունները: Այդ ամենը նրանց հնարավորություն է տալիս կազմակերպել իրենց տնտեսական ուղին:

     Վերազգային կորպորացիաների տնտեսական աճն իր քաղաքական, տնտեսական  սոցիալական նշանակությամբ միանշանակ չէ: Տնտեսական տեսնակյունով այն մի կողմից բերում է արտադրողականության աճի և աշխատանքի, արտադրության, արտադրական հզորությունների, ապրանքների ու ծառայությունների  աճին, ինչպես նաև ազգային եկամտի և համախառն ազգային արդյունքի մեծացմանը, սակայն մյուս կողմից, վերազգային տնտեսության հիմնական բնութագրիչ գիծը հանդիսանում է ուժեղ հակադրությունը հզոր վերազգային կորպորացիաների և տնտեսության հիմնախնդիրների ամբողջությունը. արտադրության անկայուն զարգացումը, ինֆլյացիան, մասսայական գործազրկությունը և այլն:

     Սոցիալական տեսանկյունով, վերազգային կորպորացիաների տնտեսական աճը մեծացնում է աշխատանքի և կապիտալի հակազդեցությունը: Դրանք իրականացնում են զբաղվածության նկատմամբ դաժան քաղաքականություն: Տնտեսական ճգնաժամի տարիներին վերազգային կորպորացիաները նույնիսկ հակված էին աշխատակազմի մասսայական կրճատմանը, ինչը բեում էր արհմիությունների գործունեության սուր քննադատությանը:

     Մյուս դեպքերում վերազգային կորպորացիաները հակառակը, մեղմացնում են հասարակության սոցիալական լարվածությունը: 

     4. Վերազգային կորպորացիաների կառուցվածքը

     Վերազգային կորպորացիաների կազմակերպական կառուցվածքը, որպես կանոն, իրենից ներկայացնում է բազմաճյուղ կոնցեռների ամբողջություն: Կազմակերության գլուխը հանդես է գալիս կորպորացիայի օպերատիվ շտաբը: Լայնամասշտաբ մասնագիտացման հիմքով այն իրականացնում է տեխնիկոտնտեսական քաղաքականություն և վերահսկողություն արտասահմանյան մասնաճյուղերի և ստորաբաժանումների գործունեության վրա:

     Վերջին ժամանակներս վերազգային կորպրացիաների կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնցից հիմնականները կապված են այսպես ասած համալիր ռազմավարությունների մշակման հետ:

     Վերազգային կորպորացիաների ռազմավարությունը հիմնված է գլոբալ մոտեցման վրա, որը նախատեսված է արդյունքների օպտիմալացման վրա, ինչպես յուրքանչյուր առանձին օղակի, այնպես էլ ողջ կազմակերպության համար:

     Համալիր ռազմավարությունը ներառում է միջազգային կոնցեռնի կառավարման ապակենտրոնացման և տարածքային կառավարչական կառուցվածքների դերի մեծացման վրա: Նման քաղաքականությունը հնարավոր դարձավ ի շնորհիվ տարնսպորտի և կապի ոլորտում տեխնիկական նորմուծությունների ներդրմանը, ազգային և միջազգային տվյալների բանկի զարգացման, համաշխարհային համակարգչային ցանցի ձևավորման: Վերջինս վերազգային կորպորացիաներին թույլատրում է կորդինացնել արտադրական և ֆինանսական ակտիվությունը օտարկրյա կազմկերպությունների և դուստր ձեռնարկությունների վրա: Համալիր ինտեգրացիան  վերազգային կորպորացիաների սահմաններում պահանջում է և համալիր կազմակերպական կառուցվածքի առկայություն, որն արտահայտվում է արտադրության կառավարման ու կազմակերպական տարածաշրջանային համակարգի ստեղծմամբ:

     Կառավարման տարածաշրջանային համակարգը բաժանվում է երեք հիմնական խմբերի`

    • գլխավոր տարածաշրջանային կառավարում, որը պատասխանատվություն է կրում կոնցեռնի բոլոր տեսակի գործունեության համար` համապատասխան տարածաշրջանում: Դրանք լիազորված են համապատասխան տարածքում ֆիրմաների ու մասնաճյուղերի տնտեսական գործունեության կարգավորման, վերահսկողության բոլոր գործառույթներով  և իրավունքներով: Օրինակ, ամերիկյան <General motors> կոնցեռնի գլխավոր տարածաշրջանային կառավարումը` Ասիայում և Սինգապուրում տեղակայված ֆիրմաների կորդինացման գծով
    • ռեգիոնալ արտադրական կառավարում, որը կոորդինացնում է կազմակերպության գործունեությունը ապրանքի շարժի գծով և այլն, որը համապատասխանում է արտադրական գործընթացին: Կառավարման այդպիսի համակարգերը պատասխան են կրում համապատասխան ձեռնարկությունների, բոլոր տեխնոլոգիական հանգույցների անխափան գործունեության արդյունավետության համար, որոնք անմիջապես ենթարկվում են տարածաշրջանային կառավարման կոնցեռնին: Նրանք նպատակաուղղված են արտադրության արդյունավետ ձևերի զարգացման, նոր  մոդելների և ապրանքների վրա:  Օրինակ □Hexlett-Packard□ կորպորացիան 90ական ների սկզբին հենց այդ պատճառով վերանայեց իր արտադրական կառավարումը ԱՄՆ-ում և Եվրոպաական շուկաներում գերիշխող դիրք ունեցող ապրանքների նկատմամբ:
    • ֆունցիոնալ տարածաշրջանային կառավարում, որն ապահովում է կոնցեռնի գործունեության յուրահատուկ ձևեր. առաջարկ, ապրանքի իրացումից հետո սպառողների համար հետիրացումային ծառայությունների տրամադրում, գիտատեխնիկակա-ուսումնասիրություններ և կոնստրուկտորական աշխատանքներ և այլն: Այդ կառավարումն պատասխանատվություն է կրում տարածաշրջանային կամ գլոբալ բոլոր տեսակի համապատասխան կառուցվածքների գործունեության արդյունքների համար:
 

5. Վերազգային կորպորացիաների առաջացման պատճառները

      Վերազգային կորպորացիաների առաջացման պատճառների թվում կարելի է առանձնացնել տնտեսական արդյունավետությունը, որը պայմանավորված է մի շարք ճյուղերում արտադրության մեծ ծավալների հետ: Արդյունքում, արդարացված է դառնում գործունեությունը գլոբալ մասշտաբներում: Այն անհրաժեշտությունը, որը կապված է մրցակցային պայքարի դիմակայման հետ, նպաստում է միջազգային մասշտաբներով  արտադրության և կապիտալի կոնցենտրացմանը, և, համապատասխանաբար, հնարավորություն է առաջանում կրճատելու արտադրության ծախսերը և ստանալ գերշահույթ:

      Նշենք, որ ոչ պակաս կարևոր դեր է խաղում միջազգային ազգային կորպորացիաների կայացման գործում պետությունը: Պետությունն, ըստ էության, հեշտացնում է նրանց գործունեությունը միջազգային ասպարեզում և ապահովում է նրանց համար իրացման շուկաներ` տարբեր քաղաքական, պետական  և առևտրային պայմանագրերի ու միությունների կնքման միջոցով: Որպես օրինակ կարող ենք ներկայացնել Ճապոնիայում խոշոր հայրենական ձեռներեցության խթանման պրակտիկան (□Սյուդան□ <կեյրեցու>) կամ նույնատիպ քաղաքական  ուղղվածությունը Կորեայում (ներկայումս այնպիսի հանրահայտ ընկերություններ ինչպիսիք են <Samsung>, <Daewo>, <LG electronic>):

      Վերազգային կորպորացիաների առաջացման պատճառները բազմաթիվ են ու բազմազան, բայց նրանք այս կամ այն աստիճանով կապված են շուկայի անկատարության, միջազգային առևտրի զարգացման ուղիների վրա գոյություն ունեցող սահմանափակումների, արտադրողների ուժեղ մոնոպոլ ազդեցության, վալյուտային վերահսկողության, տրասպորտային ծախսերի և օրենսդրական ու հարկային քաղաքականության տարբեր պատճառների հետ:

      Վերազգային կորպորացիաներն ունեն մի շարք առավելություններ: Օտարերկրյա մասնաճյուղերը  բացառիկ կարևոր դեր են խաղում օտարերկյա շուկաներ մուտքի հնարավորություն տալու, ինչպես նաև արտադրության ծախսերի կրճատման ու շահույթի մեծացման գործում: Այդ ամենը ապահովում է վերազգային կորպորացիաների ֆինանսական կայունությունը և օգնում է նրանց պահպանել իրենց կայուն գործունեությունը ճգնաժամային պայմաններում:

     Նշված առավելություններն ակնհայտ են բոլորի համար, դրանք կարելի է դիտարկել որպես պատճառներ, որոնց արդյունքում վերազգային կորպորացիաներն այդպես ակտիվորեն զարգանում են: Այսպիսով, դրանք են`

          • մրցունակության ուժեղացման և արդյունավետության բարձրացման հնարավորույթունը, որոնք համընդհանուր են բոլոր տեսակի խոշոր արդյունաբերական կազմակերպությունների համար, և ինտեգրում են իրենց կառույցներում արտադրական, գիտատեխնիկական, բաշխման ու իրացման կազմակերպություններ
          • տեխնոլոգիաների նկատմամբ սեփականության իրացման մեջ ոչ կատարյալ շուկայական մեխանիզմի, արտադրական փորձի և այլ այսպես ասած □անտեսանելի ակտիվներ□-ի, առաջին հերթին մարկետինգային և կառավարման փորձի ներգրավման հնարավորությունը, որոնք ստիպում են ֆիրմային ձգտել պահպանելու վերահսկողությունը իր անտեսանելի ակտիվների օգտագործման վրա: Վերազգային կորպորացիաների սահմաններում ակտիվները դառնում են առավել շրջանառելի, որն ի զորում է տեղափոխվել այլ երկրներ և այս ակտիվների օգտագործման ներքին էֆֆեկտները դուրս չեն գալիս վերազգային կորպորացիաների սահմաններից:
          • լրացուցիչ հնարավորույունները բարձրացնելու արդյունավետությունը և ուժեղացնելու իրենց մրցունակությունը օտարերկրյա պետությունների ունեցվածքի ձեռք բերման միջոցով: Այսինքն, օգտագործել ընդունող երկրի առավել էժան կամ առավել բարձրորակ աշխատուժը, հումքային ռեսուրսները, գիտատեխնիկական ներուժը, արտադրական հնարավորություններն ու ֆինանսական ռեսուրսները
          • օտարեկրյա ֆիմայի մասնաճյուղի ապրանքի մոտիկությունը սպառողներին և հնարավորությունը ստանալու տեղեկատվություն հեռանկարային շուկաների և ընդունող երկրի ֆիրմաների մրցունակության ներուժի վերաբրեյալ: Մյուս կողմից, օտարեկրյա ֆիրմայի մասնաճյուղերն էական առավելություն են ստանում ընդունող երկրի ֆիրմաների նկատմամբ այն առումով, որ կարող են օգտագործել մայր ձեռնարկության առաջատար տեխնոլոգիաները և բարձրորակ աշխատուժն ու ֆինանսական միջոցները:
          • հնարավորությունը իր հետաքրքրությունների շրջանակում օգտագործել պետական, մասնավորապես հարկային քաղաքականության առանձնահատկությունները, ինչպես նաև արժույթի կուրսի տարբերությունները և այլն:
          • հնարավորությունը երկարացնելու իրենց ապրանքի կամ տեխնոլոգիայի կայքի տևողությունն այն առումով, որ տվյալ ապրանքը բաշխվում է տարբեր երկրներում գտնվող մասնաճյուղերի միջև, միևնույն ժամանակ, կենտրոնացնելով իր ուժերը և բոլոր հնարավորությունները մայր երկրում իրականացնելու նոր տեխնոլոգիաների ու ապրանքների մշակման նպատակով:
          • օտարեկրյա ուղղակի ներդրումների իրականացնումը, իր բոլոր տնտեսական դրական հետևանքներով:

         Հաշվի առնելով վերջինիս կարևոր նշանակությունը վերազգային կորպորացիաների ձևավորման, ինչպես նաև ընդունող երկրի տնտեության զարգացման ու կայունացման գործում, ու հիմք ընդունելով դրա արդիականությունը, նպատակահարմար ենք գտնում այն ներկայացնել առանձին ենթահարցով, բացահայտելով դրա սոցիալ տնտեսական նշանակությունը և էությունը:

         6. Օտարերկրյա ուղղակի ներդրումները որպես վերազգային կորպորացիաների ձևավորման ու զարգացման պատճառ 

      Օտարեկրյա ներդրումների մեծ մասը կատարվում է վերազգային կորպորացիաների կողմից: Չնայած անվանմանը գոյություն ունի մի կարծիք, որ սույն կորպորացիաներից շատերն ունեն ծագման երկիր, որտեղ ներգրավվում են ներդրումների գումարները և որոնց շուկաներում տիրող իրավիճակն ազդում է իրենց օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ որոշումերի ընդունման գործընթացի վրա:

      Վերլուծաբանները ներդրողներին տարբերակում են հորիզոնական շուկա (horizontal/market) և ուղղահայաց ֆինանսավորում (vertical/surcing) ուղղվածությունների միջև: Առաջին դեպքում ներդրողները փորձում են ծավալել իրենց գործունեությունը տարբեր երկրներում: Վերջինիս դեպքում նրանք փորձում են ծավալել այնպիսի գործունեություն, որն ուղղահայաց կերպով կինտեգրացվի իրենց գործողությունների հետ: Ուղղահայաց գործառությունները բնորոշ են նաև բնական ռեսուրսների հետ կապված ներդրումներին:  

      Ուղղակի ներդրումների հիմնական առանձնահատկությունը՝ ներդրողին տվյալ ձեռնարկության կառավարման մեջ արդյունավետ ձայնի իրավունքի շնորհումն է: Միջազգային արժութային հիմնադրամի (IMF) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից որպես չափանիշ ընտրվել է ձայնի իրավունք տրվող բաժնետոմսերի 10%-ը,  քանի որ այն համարվում է նշանակալի մասնակցություն ձեռնարկության կառավարման գործում։ Որոշ երկրներ կարող են վերագնահատել այդ հարաբերակցությունը, օտարերկրյա ազդեցության վերաբերյալ ներկայացնելով իրենց սուբյեկտիվ գնահատականը։

      Օտարեկրյա ուղղակի ներդրումների վերջնական նպատակը՝ տնտեսական աճի ապահովումն է։

      Օտարերկրյա ուղղակի ներդրումները լինում են բաժնետիրական կապիտալի, վերներդրվող հասույթի և այլ կապիտալի տեսքով։ Բաժնետիրական կապիտալը՝ օտարերկրյա ուղղակի ներդրողի կողմից իր երկրից դուրս գտնվող ձեռնարկության բաժնետոմսերի ձեռք բերումն է։ Ընդ որում, դրան բաժին է ընկնում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի շուրջ 60%-ը։

      Վերներդրվող հասույթը՝ օտարերկրյա ներդրողի կողմից կապիտալի մասնակցությունից ստացված եկամտի այն մասն է, որը չի բաշխվել որպես դիվիդենտ, այլ վերներդրվել է տվյալ ձեռնարկության հետագա գործունեության մեջ/13, էջեր 11-12/։

Информация о работе Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը