Автор: u***********@mail.ru, 26 Ноября 2011 в 00:25, курсовая работа
Որոշ ֆիրմաներ, որոնք իրենց մեջ կրում են վերազգային կորպորացիաների տարբեր հատկություններ, գոյություն են ունեցել դեռևս շատ վաղուց: Այսպես, EAST INDIA COMPANY-ն ձևավորվել է 1600 թվականին, իսկ որոշ այլ խոշոր ֆիրմաներ գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ: Սակայն ՎԱԿ-երի հիմնական ձևավորումը կապված է 20-րդ դարի 60-ական թվականների հետմ երբ արևմտյան առաջատար երկրների ֆիրմաները սկսեցին իրականացնել կապիտալի մասսայական կանչ: Գիտատեխնիկական առաջադիմությունը ևս նպաստեց դրանց զարգացմանն ու ձևավորմանը: Հասարակական աշխատանքի բաժանման խորացումը և նոր տեխնոլոգիաների մուտքը հնարավորություններ դտեղծեցին առանձին տեխնոլոգիական գործընթացների տարածման համար:, իսկ տրանսպորտային և կապի նոր միջոցների առաջացումընպաստեցին այդ հնարավորությունների իրականացմանը: Դրանով սկիզբ դրվեց համամոլորակային մասշտաբով արտադրության ապակենտրոնացում կապիտալի կենտորնացման պայմաններում:
Ներածություն - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - - - - 3
Միջազգային կորպորացիաները և մոնոպոլիաները որպես
վերազգային կորպորացիաների զարգացման նախատիպ - - - - - - -6
2. Վերազգային կորպորացիաների հասկացությունը և բնորոշ գծերը - 9
3. Վերազգային կորպորացիաների ռազմավարության էվոլյուցիան - 10
4. Վերազգային կորպորացիաների կառուցվածքը - - - - - - - - - - - - - - 14
5. Վերազգային կորպորացիաների առաջացման պատճառները - - - -17
6. Օտարերկրյա ուղղակի ներդրումները որպես վերազգային կորպորացիաների ձևավորման ու զարգացման պատճառ - - - - - - 21
7. Վերազգային կորպորացիաների տնտեսական քաղաքականության ժամանակակից միտումները - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - 26
Եզրակացություններ - - - -- - - - - - - - - -- - - -- - - - -- - - - - - - - - - - - - - - - - 32
Այլ կապիտալը, որպես ուղղակի ներդրում, ներառում է ներֆիրմային երկարաժամկետ գործառնությունները ներդրողի և ներդրումով ձեռնարկությունների միջև, փոխառությունների, առևտրային վարկերի, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի տեսքով։
Նշված բոլոր տեսակներով հանդերձ օտարերկրյա ուղղակի ներդրումները կարող են իրականացվել հետևյալ ուղիներով`
Այն իրավական դաշտը, որը կարգավորում է օտարերկրյա ուղղակի ներդրումներին առնչվող հարցերը որևէ երկրում հայտնի է որպես □Օտարերկրյա ուղղակի ներդրումների□-ի ռեժիմ: Վերջինս ներառում է սահմանադրական դրույթների, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, քաղաքականությունների և պրակտիկայի այն անմբողջությունը, որոնք սահմանում են փոխադարձ իրավունքներ և պարտավորություններ օտարերկրյա ներդրողի և ընդունող երկրի համար: Այն կարող է լրացվել նաև որոշ միջազգային կոնվենցիաներով և համաձայնագրերով, որոնք հատուկ իրավունքներ կամ պարտականություններ են սահմանում համաձայնագիրը ստորագրող երկրի համար` ընդլայնելով, սահմանափակելով կամ այլ կերպ փոփոխելով օտարերկրյ աներդրողների և ընդունող երկրի փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները:
Նշենք, որ համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեն երեք տեսակի ներդրումային ռեժիմներ՝ սահմանափակող, չեզոք և արտոնություններ տրամադրող։ Սահմանափակող ռեժիմներում ներդրումները ենթակա են սահմանափակման՝ կապված բաժնեմասի տնօրինման, շահույթի հայրենադարձման, ներդրումների կրճատման, ներֆիրմային վճարումների, օտարերկրյա կառավարիչների ներգրավման հետ։ Այն կիրառվում է թե՛ ամբողջ տնտեսության համար և թե՛ առանձին ոլորտների համար, որտեղ գործունեության ծավալման համար անհրաժեշտ է արտոնագիր։
Ուստի, ելնելով վերը նշված ներդրումային ռեժիմներից և առանձնահատկություններից, օտարերկրյա ներդրումների մասին օրենքը մշակվում է տարբեր սկզբունքներով։ Առաջինն ազգային ռեժիմն է, ըստ որի տարբերակում չի դրվում օտարերկրյա և տեղական ներդրողների միջև։ Այդ դրույթն այսօր դժվարությամբ սկսել է կիրառվել եվրոպական երկրներում։ Հաջորդն՝ առավել բարենպաստ ռեժիմն է, երբ օտարերկրյա ներդրողների համար նախատեսվում են ավելի վատ պայմաններ քան տեղական ներդրողի համար։ Դա նշանակում է, որ ցանկացած ներդրողի տրվում է իրավունքների այն ծավալը, որը տրվում է օտարերկրյա ներդրողին՝ այլ երկրից: Այսինքն, օտարերկրյա ներդրողը պետք է միշտ լինի ավելի անբարենպաստ պայմաններում, քան տեղական ներդրողը, մինչդեռ, նա այլ երկրների ներդրողների հետ պետք է լինի հավասար պայմաններում:
Ներկայումս, գրեթե բոլոր երկրներում ընդունված է այն տեսակետը, որ օտարերկրյա ներդրողները չպետք է գործեն առավել քիչ բարենպաստ ռեժիմում, քան տեղական ներդրողները, ուստի մի շարք արևմտյան երկրներում օտարերկրյա ներդրումների մասին օրենքը փոխարինվել է նոր առևտրային օրենսգրքով, որոնք օտարերկրյա և տեղական ներդրումների համար ապահովում են միևնույն օրենսդրությունը
Օտարերկրյա ներդրողներին տրամադրվող խթանների լայն համակարգի կիրառումը կարող է կտրուկ ավելացնել օտարերկրա ներդրումների ծավալները, ինչը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։ Դրական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ օտարերկրյա ձեռնարկությունների մրցակցության մուտքը կարող է ստիպել տեղական ձեռնարկություններին ավելի արդյունավետ գործել և ձեռք բերել արտասահմանայան առաջավոր փորձը։ Իսկ բացասական ազդեցությունն այն է, որ արտասահմանյան ձեռնարկության հետ մրցակցությունը կարող է տեղական ձեռնարկությանը շուկայից դուրս մղել, ինչը նշանակում է, որ օտարերկրյա ձեռնարկությունների ազդեցությունն ուղղակիորեն պայմանավորված է տեղական ձեռնարկությունների հզորությամբ։
Փաստորեն, վերազգային կորպորացիաների հետ կապված օտարերկրյա ուղղակի ներդրումների դեմ ուղղված հակափաստարկները բաժանվում են երեք խմբի:
Փաստորեն ճիշտ չէ, որ օտարերկրյա ֆիրմաներն ավելի շատ են հակված հարկեր վճարելու, կատարելու օրենսդրության պահանջները, քան տեղական ֆիրամներ:
Տարբեր երկրների կողմից ավելի ազատականացված քաղաքականության, առավել զարգացած տեխնոլոգիական հնարավորությունների կիրառման ընդլայնման ու մրցակցության ու համընդհանուր ուղղվածությունների շնորհիվ գնալով ավելի հստակ է ուրվագծվում այսօրվա համաշխարհային տնտեսությունը: Վերազգային կորպորացիաների կողմից իրականացվող ՕՈՒՆ-ը այժմ կարևոր դեր են խաղում մեծ թվով ազգային տնտեսություններ միմյանց մերձեցնելու համաշխարհային արտադրական համակարգի կառուցման ու ինտեգրման գործում, ինչպես նաև արդյունավետորեն տանում են դեպի համաշխարհային տնտեսության համընհանրացում` գլոբալացում:
Վերազգային կորպորացիաները բաշխում են իրենց նյութական և ոչ նյութական ակտիվները` կապիտալը, տեխնոլոգիաները, կազմակերպչական ու կառավարման փորձը, առևտրային կապերը` նպատակ ունենալով բարձրացնել իրենց մրցունակության աստիճանը և եկամտաբերությունը: Միաժամանակ, ֆիրմաների կողմից այս ակտիվների նմանօրինակ բաշխումը ուժեղացնում է տվյալ երկրների ռեսուրսների բազան և արտադրական հնարավորությունները, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս սեփական արտադրանքի համար գրավելու և ընդլայնելու դեռևս անհասանելի շուկաները, ինչպես նաև վերակառուցել տնտեսական համակարգերը:
Ի պատասխան գլոբալացման, այն գործընթացը, որը բերում է համաշխարհային արտադրության էության ըմբռմանը, կարելի է համարել արդեն կայացած: Ազգային, տարածաշրջանային և միջազգային համաձայնագրերը գնալով ավելի մեծ ուզադրություն են դարձնում օտարերկրյա ուղղակի ներդրումներին: Եթե համեմատելու լինենք օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ ասոցացված ներքին ողջ վաճառքի ծավալները ներմուծման ծավալների հետ, ապա մեզ համար պարզ կդառնա, որ զարգացող երկրների համար թե’ ներքին, թե’ արտաքին ներդրումները լուրջ մրցակիցներ են ներմուծման համար, մինչդեռ վերազգային կորպորացիաներն ավելի հենվում են արտահանման վրա, քան թե օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա, որը նրանց հնարավորություն կտա առաքել իրենց ապրանքներն ու ծառայությունները արտասահմանյան շուկաներ:
Եզրակացությունն այն է, որ թեև զարգացող երկրները շնորհիվ երկրի ներսում օտարերկրյա ուղղակի ներդրումները դառնում են առավել ինտեգրված համաշխարհային տնտեսությանը, այնուամենայնիվ, այդ ինտեգրումն անհամաչափ է, քանի դեռ տվյալ երկիրը չի կիրառել արտաքին ներդրումներ: Այնուամենայնիվ, կան տարբերություններ զարգացող երկրների տարբեր խմբերի փորձերի մեջ:
Զարգացող մեծաքանակ երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման գործընթացը գտնվում է ներդրումային բարենպաստ միջավայրում, որը բնութագրվում է ընդլայնվող շուկաներով և բարենպաստ կարգավորմամբ` համակցված բոլոր երկրների ֆիրմանրի կողմից արտասահմանում ներդրումներ իրականացնելու գլխավոր միտումով: Սակայն գոյություն ունեն որոշակի ներքին և արտաքին տարածաշրջանային յուրահատկություններ:
Արդի բաց ու մրցունակ հանըմդհանուր տնտեսության միջավայրում երկրների առավելություններն ավելի լավ արտահայտվում են զուտ եկամտի` որպես բարեկացության ցուցանիշի և աճի միտումների միջոցով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների և վերազգային կորպորացիաների կողմից միջազգային արտադրությունում մասնակցությունը, հնարավորություններ են ստեղծում երկրների համար` ուժեղացնելու իրենց արտադրական կարողությունները, շուկաներ գրավելու իրենց արտադրանքի համար, ինչպես նաև հարմարեցնելով իրենց տնտեսությունը փոփոխվող պայմաններին:
Բազմաթիվ երկրներում տեղակայված ֆիրմաներից շատերը այժմ նպատակ են հետապնդում ավելի շատ ինտեգրացվել կորպորատիվ կառավարման համակարգում, քան դա հնարավոր է իրականացնել մեկ երկրի շրջանակներում, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավել ոչ միայն ֆիրմաների կառավարման գլխամասային մարմիններին, այլ նաև տեղական ու արտասահմանյան մասնաճյուղերին, այլ խոսքերով` նրանք դառնում են վերազգային կորպորացիաների համակարգի մի մասը:
Շատ ֆիրմաների համար արտադրական գործընթացի միջֆիրմային միջազգային բաժանմունքները անհրաժեշտ են դառնում, որպես մի հրատապ գործոն, որը հնարավորություն կտա դուրս գալու միջազգային ասպարեզ: Ազատություն տալով առևտրին, տեխնոլոգիաների ներհոսքին, ավելի ու ավելի դժվար է դառնում ֆիրմաների համար դուրս չգալով իրենց տեղական շուկաների սահմաններից, դիմակայելու լրացուցիչ ծախսեր առաջացնող տարաբնույթ արգելքներին: Մրցակցությունն ամենուր է:
Միջազգային տնտեսական գործառույթներում բոլոր շուկաները միանշանակորեն գտնվում են անվերջ մրցակցության մեջ: Ֆիրմաները, որոնք ցանկանում են մնալ մրցակցության մեջ, պետք է ավելացնեն իրենց արդյունավետությունը հենվելով երեք հիմնական սկզբունքային աղբյուրների վրա`
Վերազգային կորպորացիաների նպատակն է բարձրացնել մրցունակությունը, որը շատ մեծ նշանակություն ունի երկրների տնտեսական հնարավորությունների աճի գործում: Ի լրումն նշվածւի, ֆիրմաներն իրենց հետ բերում են նյութական և ոչ նյութական ակտիվներ` կապիտալ, տեխնոլոգիա, կազմակերպչական ու կառավարման փորձ, որոնք հնարավորություն են ընձեռնում տվյալ երկրին` թողարկելու ավելի մեծաքանակ և բարելավված որակով ապրանքներ ու ծառայություններ կամ, այլ խոսքերով ասած, այս երևույթը տվյալ երկրի վրա կունենա դրական ազդեցություն: Դրական արդյունքը, միաժամանակ, կարող է և արդյունք լինել շուկայի ակտիվացման, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց հետ բերում են վերազգային կորպորացիաները կամ կամ կարող են լինել որպես միջֆիրմային գործառույթների և ազգային կամ միջազգային շուկաների գրավման առավել հնարավորությունների հետևանք:
Որպես կանոն, կառավարությունները ֆիրմաների գործունեության արդյունավետության բարձրացման այդ երեք սկզբունքային աղբոյւրներին հետևելու գործը դարձնում են ավելի դժվար, խանգարում են նրանց միջազգային մրցակցություններում, բարենպաստ պայմաններ չեն ստեղծում նրանց բարեկեցության համար և, արդյունքում, նրանց երկրներն էլ բարեկեցություն չեն ապրում: Կապիտալը, նորամուծությունները, որակավորված աշխատուժը և արդյունավետ կազմակերպչական ու հարուստ կառավարման փորձը շատ կարևոր են ֆիրմաների մրցունակության համար և բարենպաստ մակրոտնտեսական միջավայրում կարող են օգնել բարելավելու այն երկրների տնտեսական հնարավորությունները, որոնք կողմնակից են դրանց կիրառմանը: Վերազգային կորպորացիաների համակարգը իրականացվող գործառույթների ողջ ընթացքում, տրամադրոմ է այս ռսուրսները և ընդլայնում էդրանք իր արտերկրյա կորպորատիվ ցանցերի միջոցով:
Վերազգային կորպորացիաների ջանքերն ուղղված իրենց կողմից իրականացվող վաճառքի ծավալների մեծացմանն ու արտադրության արդյունավետ կազմակերպմանը, նոր հնարավորություններ են ստեղծում դրանց համակարգերում ներգրավված երկրների ֆիրմաների համար: Դա վերաբերվում է հատկապես դետալներ ու մասեր մատակարարողներին, ինչպես նաև ծառայություն մատուցողներինԼ Միաժամանակ, վերաբերվում է և այն ֆիրմաներին, որոնք օգտվում են վերազգային կորպորացիաների առևտրային կորպորացիաներից: Վերջիններս, ի դեպ, ակտիվացնելով միջազգային շուկաները, կարևոր դեր են խաղում կիսաֆաբրիկատների կամ վերջնական արտադրանքների մատակարարների ձևավորման գործում:
Այսպիսով,
ֆիրմաները, որոնք դեռևս ընդգրկված չեն
վերազգային կորպորացիաների համակարգերում,
սակայն ինչ որ կերպ հարում են դրանց, կարող
են հեշտությամբ ընդգրկվել մեծամասշտաբ
համաշխարհային այն շուկաներում, որոնք
սպասարկվում են վերազգային կորպորացիաների
կողմից:
Եզրակացություններ
Արտաքին տնտեսական էքսպանսիայի արդյունավետությունը, որպես կոնյուկտուրային տատանումների մեղմացման միջոց, գնահատվում է բավականին բարձր, քան այն, որն ապահովում է զուտ ազգային քայլեր ռիսկի կրճատման ուղղությամբ: Մի շարք հետազոտությունների հիմքում տնտեսագետ-գիտնականներն եկել են այն համոզման, որ բազմաթիվ մասնաճյուղերի առկայությունը տարբեր երկրներում հուսալիորեն երաշխավորում է շահույթի ստացման կայունությունը, քան այնպիսի գործոններ ինչպիսիք են ընկերության բացարձակ խոշոր մեծությունը, գործունեության դիվերսիֆիկացման աստիճանը տվյալ երկրի ներսում:
Առավել ազատ ու ճկուն կարող է գործել կազմակերպությունը, եթե նա կարող է ստանալ նաև կայուն շահույթ իր չափերի փոփոխության դեպքում: Արտադրական ֆիլիալների խիստ ընդարձակումը և տարբեր երկրներում տեղակայվելը, վերազգային կորպորացիաներին հնարավորույթուն են տալիս, արտադրությունը մեծացնել այնտեղ որտեղ հնարավորություն կա ստանալու արդյունավետ արդյունքներ, և սահմանափակել այնտեղ, որտեղ դրանք վնասաբեր են:
Информация о работе Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը